Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները նորից հեռախոսել են

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները նորից հեռախոսել են
10.11.2020 | 17:14

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն այսօր հերթական հեռախոսազրույցն են ունեցել։ «Անադոլու» գործակալությունը, վկայակոչելով Անկարայի դիվանագիտական աղբյուրները, հաղորդում է, որ նրանք քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնության լույսի ներքո։

Դիտվել է՝ 1533

Մեկնաբանություններ